Ադրբեջանական կողմն Արցախից Հայաստան եկող քաղաքացի է առեւանգել - Mediamax.am

4060 դիտում

Ադրբեջանական կողմն Արցախից Հայաստան եկող քաղաքացի է առեւանգել


Լուսանկարը` sputnik.az


Երեւան։ Մեդիամաքս։ Ադրբեջանական կողմն Արցախից Հայաստան եկող քաղաքացի է առեւանգել:

Արցախի տեղեկատվական շտաբից հայտնել են, որ ադրբեջանական կողմը Լաչինի միջանցքում գտնվող ապօրինի անցակետում առեւանգել է ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Արցախից Հայաստան մեկնող 2001 թվականին ծնված Ալեն Նելսոնի Սարգսյանին:

 

«Առեւանգման պատճառների մասին որեւէ հավաստի տեղեկություն դեռեւս հայտնի չէ: Ալեն Սարգսյանն ուսանող է, մեկնում էր Երեւան ուսումը շարունակելու նպատակով»,- ասված է շտաբի հաղորդագրությունում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին