Փաշինյան. ԼՂ-ն պետք է պաշտպանի Պաշտպանության բանակը - Mediamax.am

4577 դիտում

Փաշինյան. ԼՂ-ն պետք է պաշտպանի Պաշտպանության բանակը


Լուսանկարը` Photolure


Երեւան։ Մեդիամաքս։ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ «Հայաստանի Զինված ուժերի խնդիրը ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանումն է, իսկ Լեռնային Ղարաբաղի անվտանգությունն ապահովելու համար կա Պաշտպանության բանակ»։

«Բայց կարծում եմ, որ ԼՂ անվտանգությունը պետք է ապահովել՝ դիվանագիտական ճանապարհներն օգտագործելով: ԼՂ-ում ՊԲ ունենալն ինքնանպատակ չէ. Ադրբեջանն ագրեսիվ, սպառնալից քաղաքականություն է իրականացնում»,- ավելացրել է նա:  

 

«ՀՀ Զինված ուժերի գործառույթը Հայաստանի սահմանադրությամբ ՀՀ տարածքային ամբողջականությունն ապահովելն է»,- ասել է Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ՀՀ բանակը հնարավոր պատերազմի դեպքում պատրա՞ստ է արդյոք պաշտպանել Արցախի հայրենակիցների անվտանգությունը:

 

Նրա խոսքով, «մենք նոր պատերազմ չենք ուզում եւ ամեն ինչ պետք է անենք, որ չլինի նոր պատերազմ»:

 

«Պետք է ամեն ինչ անել, որ տարածքային ամբողջականությունը վերականգնվի խաղաղ գործընթացի միջոցով սահմանազատման եւ սահմանագծման գործընթացով»,- եզրափակել է նա: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին