Արցախի ԱԺ նախագահը պահանջում է Արայիկ Հարությունյանի հրաժարականը - Mediamax.am

922 դիտում

Արցախի ԱԺ նախագահը պահանջում է Արայիկ Հարությունյանի հրաժարականը


Լուսանկարը`


Երեւան։ Մեդիամաքս։ Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն այսօր պահանջել է նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականը։

«Հրաժարականի դիմում ներկայացրեք, պարո´ն նախագահ, կամ դրեք ձեր վստահության հանրաքվեն: Եթե ժողովուրդը չի վստահում, որ ընտրվել եք, ապա կհեռանաք: Սակայն դա չի նշանակում, որ ձեր հրաժարականի դեպքում Արթուր Թովմասյանը կլինի երկրի նախագահի պաշտոնակատար: Եթե ժողովուրդը ձեզ չվստահեց՝ ես էլ եմ հեռանալու»,- ԱԺ նիստի ժամանակ ասել է Արթուր Թովմասյանը։

 

Նա Արայիկ Հարությունյանին առաջարկել է ստեղծել պաշտպանության պետական կոմիտեն:

 

«Ես մոդել եմ առաջարկել, որը մեզ փրկել է 90-ականներին։ Առաջարկել եմ պաշտպանության պետական կոմիտեի կազմում երկու մարդու ընդգրկել ՝Ռուբեն Վարդանյանին եւ Սամվել Բաբայանին»,- հայտարարել է Արցախի ԱԺ նախագահը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին