Ադրբեջանցի «բնապահպանները» դադարեցրել են ակցիան Լաչինի միջանցքում - Mediamax.am

4515 դիտում

Ադրբեջանցի «բնապահպանները» դադարեցրել են ակցիան Լաչինի միջանցքում


Լուսանկարը` trend.az


Երեւան։ Մեդիամաքս։ 2022թ․ դեկտեմբերի 12-ից Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող Լաչինի միջանցքը փակած ադրբեջանցի «բնապահպաններն» այսօր հայտարարել են, որ դադարեցնում են ակցիան։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ նրանք հանդիպել են Ադրբեջանի կառավարության ներկայացուցիչների հետ։

 

«Հաշվի առնելով մեր պահանջների մասնակի կատարումը, ինչպես նաեւ պետության ներկայացուցիչների կոչերը, որոշեցինք ժամանակավոր դադարեցնել բողոքի ակցիան»,- ասված է ակցիայի մասնակիցների հայտարարությունում։

 

Ապրիլի 23-ին Ադրբեջանը փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը եւ դեպի Ստեփանակերտ տանող ճանապարհի սկզբին տեղադրել հսկիչ անցակետ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին