Միրզոյան. «Լաչինի նոր կարգավորման բանակցություններում ՀՀ-ն երբեք չի ներգրավվի» - Mediamax.am

3941 դիտում

Միրզոյան. «Լաչինի նոր կարգավորման բանակցություններում ՀՀ-ն երբեք չի ներգրավվի»


Լուսանկարը` Photolure


Երեւան։ Մեդիամաքս։ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն այսօր ասել է, որ «Լաչինի միջանցքի նոր կարգավորման շուրջ բանակցություններում ՀՀ-ն երբեք չի ներգրավվել ու չի պատրաստվում ներգրավվել»։

Այս մասին նա ասել է Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոնայի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։

 

«Լաչինի վերաբերյալ պայմանավորվածություն կա եւ այն արտացոլված է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ»,– ասել է Միրզոյանը։ Նրա խոսքով՝ այն, ինչ Ադրբեջանն արել ու շարունակում է անել Լաչինում, բացարձակապես ապօրինի է։

 

«Մնացած ամենը, ինչ վերաբերում է ԼՂ ժողովրդի իրավունքներին եւ անվտանգությանը, կարող է քննարկվել Ստեփանակերտ–Բաքու միջազգայնորեն տեսանելի, թափանցիկ ձեւաչափում»,- ասել է նախարարը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին