Ադրբեջանն Արցախում կրակել է խաղաղ բնակիչների ուղղությամբ - Mediamax.am

907 դիտում

Ադրբեջանն Արցախում կրակել է խաղաղ բնակիչների ուղղությամբ


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն (արխիվային լուսանկար)


Երեւան։ Մեդիամաքս։ Ադրբեջանի զինուժն այսօր առավոտյան կրակել է Արցախի Ճարտար քաղաքի տարածքում գտնվող «Կլազին ձոր» կոչվող տեղամասում խաղողայգիներում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող խաղաղ բնակիչների ուղղությամբ:

Արցախի ՆԳՆ ոստիկանությունից հայտնել են, որ ադրբեջանական մարտական դիրքերից քաղաքացիական անձանց ուղղությամբ հրաձգային տարբեր զինատեսակներով անկանոն կրակ է բացվել, ինչի հետեւանքով դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները: Տուժածներ չկան:

 

Տեղեկությունը փոխանցվել է ռուսական խաղաղապահ զորակազմին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին