Ադրբեջանական դիվերսանտների կրակից Արցախում երեք ոստիկան է զոհվել - Mediamax.am

1743 դիտում

Ադրբեջանական դիվերսանտների կրակից Արցախում երեք ոստիկան է զոհվել


Լուսանկարը`


Երեւան։ Մեդիամաքս։ Մարտի 5-ին ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում թիրախավորել եւ կրակ է բացել ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։

Արցախի ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ դիվերսիոն ներթափանցման հետեւանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող. փոխգնդապետ Արմեն Մայորի Բաբայանը, մայոր Դավիթ Վալերիի Դանիելյանը եւ լեյտենանտ Արարատ Թելմանի Գասպարյանը:

 

Լեյտենանտ Դավիթ Աշոտի Հովսեփյանը ստացել է կրծքավանդակի հրազենային վիրավորում եւ գտնվում է բժշկական կենտրոնում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին