Սերգեյ Ղազարյանը հանդիպել է ՀՀ եւ Արցախի նախկին արտգործնախարարներին - Mediamax.am

1107 դիտում

Սերգեյ Ղազարյանը հանդիպել է ՀՀ եւ Արցախի նախկին արտգործնախարարներին


Լուսանկարը` Արցախի ԱԳՆ


Երեւան։ Մեդիամաքս։ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը Երեւանում հանդիպում է ունեցել Հայաստանի ԱԳ նախկին նախարարներ Զոհրաբ Մնացականյանի, Արա Այվազյանի եւ Արցախի ԱԳ նախկին նախարարներ Արման Մելիքյանի և Կարեն Միրզոյանի հետ:

«Նրանք քննարկել են Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման արդյունքում ստեղծված իրավիճակը, դրա հաղթահարմանն ուղղված հնարավոր քայլերը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի ներկա փուլը, Արցախի սուբյեկտայնության բարձրացմանն առնչվող հարցերը: Սերգեյ Ղազարյանը կարևորել է Հայաստանում, Արցախում և Սփյուռքում առկա քաղաքական, դիվանագիտական ռեսուրսի համախմբումն ու այդ ներուժի օգտագործումն ի նպաստ Արցախի: Հանդիպման մասնակիցները պատրաստակամություն են հայտնել իրենց մասնագիտական  կարողությունների շրջանակներում օգտակար լինել Արցախին», - ասված է Արցախի ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին