ՌԴ ԱԳՆ. Ռուս խաղաղապահներին ՄԱԿ-ի մանդատ տալու կարիք չկա - Mediamax.am

1848 դիտում

ՌԴ ԱԳՆ. Ռուս խաղաղապահներին ՄԱԿ-ի մանդատ տալու կարիք չկա


Լուսանկարը` ria.ru


Երեւան։ Մեդիամաքս։ ՌԴ ԱԳՆ միջազգային կազմակերպությունների դեպարտամենտի տնօրեն Պյոտր Իլյիչեւն ասել է, որ ՄԱԿ-ի խաղաղապահներ Լեռնային Ղարաբաղ ուղարկելու գաղափարը հազիվ թե իրատեսական լինի:

«Տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության վերականգնման խնդիրներն արդյունավետ լուծում է ռուսական խաղաղապահ առաքելությունը: Միջազգային եւ օտարերկրյա կազմակերպություններից Ղարաբաղում դեռ աշխատում է միայն Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն, եւ ՄԱԿ-ի մարդասիրական գործակալությունները հայերից եւ ադրբեջանցիներից թույլտվություն չեն ստացել մուտք գործելու այնտեղ, նույնիսկ կարիքների գնահատման առաջնային առաքելություն իրականացնելու համար»,- ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել է նա:

 

«Այս պայմաններում Լեռնային Ղարաբաղին նույնիսկ միջազգային մարդասիրական օգնություն տրամադրելու ուղղությամբ առաջընթացի բացակայության պայմաններում միջազգային խաղաղապահ զորակազմ ուղարկելու գաղափարի գործնական իրականացումը, ինչը կպահանջի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թույլտվությունը, դժվար թե իրատեսական լինի»,- ասել է Պյոտր Իլյիչեւը։

 

Ռուս դիվանագետը նշել է նաեւ, որ ԼՂ-ում ռուս խաղաղապահներին ՄԱԿ-ի մանդատով օժտելու անհրաժեշտություն չկա:

 

«Բաքուն եւ Երեւանը համաձայն են նրանց աշխատաձեւի հետ: ԼՂ հակամարտության գոտում կայունության պահպանման միակ երաշխավորը մնում է ռուսական խաղաղապահ կոնտինգենտը, որին պետք չէ ՄԱԿ-ի մանդատ տալ, քանի որ մեր խաղաղապահների գործունեության եղանակները հստակ ամրագրված են եռակողմ առաջին հայտարարությունում՝ ստորագրված 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների կողմից»,- ՌԻԱ Նովոստիին ասել է Պյոտր Իլյիչեւը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին