Գերմանիայի ԱԳՆ. Կարեւոր է՝ Լաչինի միջանցքի շրջափակումը շուտափույթ հանվի - Mediamax.am

846 դիտում

Գերմանիայի ԱԳՆ. Կարեւոր է՝ Լաչինի միջանցքի շրջափակումը շուտափույթ հանվի


Լուսանկարը` https://www.gov.pl/


Երեւան։ Մեդիամաքս։ Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքն այսօր ասել է, որ Գերմանիան կարեւոր է համարում Լաչինի միջանցքի անխափան գործունեությունը:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Բեռլինում ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը:

 

«Կարեւոր է, որ Լաչինի միջանցքի շրջափակումը շուտափույթ հանվի: Ադրբեջանն ու Ռուսաստանը այստեղ պարտավորություններ ունեն»,- ասել է Գերմանիայի արտգործնախարարը:

 

Նրա խոսքով՝ մարդասիրական հասանելիությունը բացարձակ առաջնահերթություն է:

 

«Մեզ պետք են քայլեր դեպի խաղաղություն»,- ասել է նա՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին։ Միաժամանակ նախարարն ավելացրել է, որ այնտեղ հումանիտար իրավիճակը բարդ է, եւ «մեկ օրում լուծում գտնել չի կարելի»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին