Փաշինյանն Ստեփանակերտին առաջարկում է խուսափել խնդիրը «փակուղի տանելուց» - Mediamax.am

3106 դիտում

Փաշինյանն Ստեփանակերտին առաջարկում է խուսափել խնդիրը «փակուղի տանելուց»


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան։ Մեդիամաքս։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ Լեռնային Ղարաբաղի իշխանությունները «պետք է խուսափեն իրադրությունն ավելի փակուղային դարձնող քաղաքական հայտարարություններից»:

«Իրադարձությունների գնահատականները պետք է լինեն փաստահենք: Առաջին հերթին պետք է խուսափել իրադրությունն ավելի փակուղային դարձնող քաղաքական հայտարարություններից, որոնք որեւէ օգուտ չեն տալիս»,- կառավարության նիստում ասել է Նիկոլ Փաշինյանը:

 

Նրա խոսքով՝ Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ պետք է սկսվի քաղաքական խոսակցություն:

 

«ԼՂ մեր գործընկերները պետք է հնարավորություն չտան, որ որեւէ մեկն իրենց մեղադրի  կառուցողական խոսակցությունը խափանելու կամ նման խոսակցությունն անհնար դարձնելու համար: Լաչինի միջանցքի փակումը սադրանք է, որի վերջնական նպատակը նոր ռազմական էսկալացիան է եւ չպետք է անել քայլեր, որոնք ցանկալի են ռազմական էսկալացիայի սցենարը մշակողների համար»,- ասել է նա:

 

Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ այս սադրանքի եւ էսկալացիայի նպատակներից մեկը Ստեփանակերտի եւ Բաքվի միջեւ քաղաքական եւ պաշտոնական խոսակցության ակնհայտ անհրաժեշտությունը քողարկելն ու օրակարգից դուրս մղելն է:

 

Հունվարի 11-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ հրավիրված Անվտանգության խորհրդի նիստում ընդունվել էր հայտարարություն, որում, մասնավորապես, ասվում էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մի շարք պնդումներ եւ տեսակետներ Արցախում «առաջացրել են մտահոգություններ»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին