ՌԴ ԱԳՆ. Լաչինի շուրջ իրավիճակը բարդացնում է խաղաղ բանակցությունները - Mediamax.am

3540 դիտում

ՌԴ ԱԳՆ. Լաչինի շուրջ իրավիճակը բարդացնում է խաղաղ բանակցությունները


Լուսանկարը` trend.az


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինն այսօր ասել է, որ Լաչինի միջանցքի շուրջ սրացումը բարդացնում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի կնքման աշխատանքները։

ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում Միխայիլ Գալուզինն ասել է, որ ռուսական կողմը պատրաստ է աջակցել բանակցային գործընթացին:

 

«Իհարկե, Լաչինի միջանցքի շուրջ ներկայիս սրման նման միջադեպերը չեն կարող չբարդացնել բանակցությունների նախապատմությունը, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի շուրջ։ Ռուսական կողմը եռանդուն ջանքեր է գործադրում իրավիճակը կարգավորելու համար։ Անհամբեր սպասում ենք հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ համատեղ աշխատանքի շուտափույթ վերսկսմանը»,- ասել է փոխնախարարը։

 

Նա նշել է, որ փաստաթղթի շուրջ համաձայնության ժամկետն այնքան էլ կարեւոր չէ:

 

«Գլխավորն այն է, որ Բաքուն եւ Երեւանը կարողանան հասնել փոխադարձ ընդունելի լուծման, որը կերաշխավորի կայուն եւ արդար խաղաղություն տարածաշրջանում»,- ասել է ՌԴ ԱԳ փոխնախարարը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին