Լավրով. Անհրաժեշտ է ապահովել ԼՂ եւ ՀՀ միջեւ անխոչընդոտ հաղորդակցությունը - Mediamax.am

3235 դիտում

Լավրով. Անհրաժեշտ է ապահովել ԼՂ եւ ՀՀ միջեւ անխոչընդոտ հաղորդակցությունը


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այսօր ասել է, որ անհրաժեշտ է անշեղորեն պահպանել Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ անխոչընդոտ հաղորդակցության ապահովման վերաբերյալ եռակողմ պայմանավորվածությունները:

Այդ մասին նա ասել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցում:

 

ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ «հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է իրավիճակը ռուսական խաղաղապահ կոնտինգենտի պատասխանատվության գոտում, որը սրվել է Լաչինի միջանցքի փակման եւ տարածաշրջանում հանքավայրերի շահագործման շուրջ կողմերի միջեւ տարաձայնությունների պատճառով»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին