Երեւան: Մեդիամաքս: Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանն այսօր օպերատիվ շտաբի նիստում ասել է, որ հնարավոր բոլոր սցենարներին պետք է պատրաստ լինել:
Արցախի պետնախարարի աշխատակազմից հայտնել են, որ առաջնային համարելով բնակչության բնականոն կենսագործունեության ապահովման հարցերը՝ պետնախարարը կարեւորել է ընթացիկ առաջացող նոր խնդիրների արագ արձագանքումը, դրանց լուծումների օպերատիվ քննարկումը:
Նիստի ընթացքում ներկայացվել է պարենային ապրանքների, դեղորայքի, բենզինի եւ դիզվառելիքի շուկաներում վիճակի մասին տեղեկություն:
Նշվել է, որ Արցախում ալյուրի պաշարները բավարար են, եւ հացի արտադրության հետ կապված խնդիրներ չկան:
Պետնախարարը հանձնարարել է պետական մարմիններին նվազագույնի հասցնել բենզինով շահագործվող ավտոմեքենաների թիվը՝ նախապատվությունը տալով գազով շահագործվող ավտոմեքենաներին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: