Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր ասել է, որ Միացյալ Նահանգներն առաջինն է արձագանքել Լաչինի միջանցքի արգելափակմանը:
ԱԺ-ից հայտնում են, որ Ալեն Սիմոնյանն այդ մասին ասել է ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ հրաժեշտի հանդիպմանը:
«Շնորհակալ ենք Միացյալ Նահանգներին Լաչինի միջանցքի շուրջ ծավալվող իրադարձությունների վերաբերյալ հասցեական արձագանքի համար: Նշեմ, որ Միացյալ Նահանգներն առաջինն է արձագանքել միջանցքի արգելափակմանը»,- ասել է Ազգային ժողովի նախագահը:
Ալեն Սիմոնյանը նկատել է, որ Լին Թրեյսիի պաշտոնավարման ընթացքում հայ-ամերիկյան հարաբերությունները հասել են ավելի բարձր մակարդակի:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: