Երեւան։ Մեդիամաքս։ ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսն այսօր հայտարարել է, որ «Լաչինի միջանցքի փակումը լուրջ մարդասիրական հետեւանքներ ունի եւ հետ է մղում խաղաղության գործընթացը»։
«Մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը վերականգնել ազատ տեղաշարժը միջանցքով։ Առաջ գնալու ճանապարհը բանակցությունների միջոցով է», - ասել է Փրայսը։
















