Երեւան: Մեդիամաքս։ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր հրավիրել է անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ:
Արցախի նախագահի աշխատակազմից հայտնել են, որ ԱԽ նիստի ընթացքում քննարկվել է Ադրբեջանի կողմից Արցախն արտաքին աշխարհի հետ կապող միջանցքի արգելափակման հետեւանքով ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը:
Անվտանգության խորհուրդը որոշել է համապատասխան նամակով դիմել Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը, որը բերելու է Արցախում հումանիտար աղետի:















Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: