Արցախի նախագահը խոսել է «կարմիր գծերի» ու «ոչ տեսանելի» ջանքերի մասին - Mediamax.am

915 դիտում

Արցախի նախագահը խոսել է «կարմիր գծերի» ու «ոչ տեսանելի» ջանքերի մասին


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս։ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր անդրադարձել է ադրբեջանցիների կողմից Ստեփանակերտ-Գորիս մայրուղու փակմանը:

Նա ասել է, որ խիստ անընդունելի է Ադրբեջանի այդ ագրեսիվ վարքը, որի միջոցով ահաբեկում է «մեր բնակչությանը եւ հարվածի տակ դնում մեր կենսական իրավունքներն ու շահերը»:

 

«Արցախի իշխանություններն ու ժողովուրդն ունեն հստակ արժեքներ, սկզբունքներ ու կարմիր գծեր, որոնց պաշտպանության ուղղությամբ գործադրում ենք եւ կգործադրենք բոլոր հնարավոր ջանքերը՝ երբեմն ոչ տեսանելի:

 

Համոզված ենք, որ ռուսական խաղաղապահ զորակազմը, որպես ժողովրդի ու ճանապարհի անվտանգության երաշխավոր, կկիրառի բոլոր գործիքակազմերը՝ կանխելու նման սադրանքները եւ պայմանավորվածությունների խախտումները՝ ուղղված մեր ժողովրդի կենսական իրավունքների ու շահերի դեմ»,- ասել է Արայիկ Հարությունյանը:

 

Նա նշել է նաեւ, որ կարեւոր անելիքներ ունեն նաեւ միջազգային հանրության այլ դերակատարները, քանի որ «ադրբեջանական կողմի գործողությունները կոպտորեն խախտում են միջազգային իրավունքի հանրահայտ նորմերը, եւ Ադրբեջանը ձգտում է Արցախի բնակչության էթնիկ զտման ու հայրենազրկման»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին