Փաշինյան. Տարածաշրջանում գլխավոր հարցը ԼՂ կարգավորման խնդիրն է - Mediamax.am

2786 դիտում

Փաշինյան. Տարածաշրջանում գլխավոր հարցը ԼՂ կարգավորման խնդիրն է


Լուսանկարը` kremlin.ru


Երեւան։ Մեդիամաքս։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանն ասել է, որ տարածաշրջանում իրավիճակը շարունակում է լարված մնալ:

«Տարածաշրջանում գլխավոր հարցը շարունակում է մնալ Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցը: Ցավոք, վերջին շրջանում նկատվում է նաեւ ՌԴ խաղաղապահների պատասխանատվության գոտի հանդիսացող ԼՂ-ում լարվածություն: Դուք, վստահ եմ, տեղյակ եք, որ վերջերս փակվել էր Լաչինի միջանցքը, եւ ԼՂ-ում է այս հարցով կան մտահոգություններ»,- դիմելով Վլադիմիր Պուտինին` ասել է Նիկոլ Փաշինյանը:

 

Նա հույս է հայտնել, որ այսօր «կկարողանանք քննարկել տարածաշրջանային անվտանգության բոլոր հարցերը»:

 

Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարների հանդիպումը տեղի է ունեցել Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում ընթացող Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի շրջանակում։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին