Ռուբեն Վարդանյան. «Մարտահրավերները պահանջում են կառավարման նոր մոտեցումներ» - Mediamax.am

1070 դիտում

Ռուբեն Վարդանյան. «Մարտահրավերները պահանջում են կառավարման նոր մոտեցումներ»


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանն այսօր տեղեկացրել է, որ Արցախի նախագահի հետ պայմանավորվածության համաձայն՝ պետական նախարարի համակարգման ոլորտում գտնվող բոլոր նախարարները դադարեցնում են պաշտոնավարումը:

Ռուբեն Վարդանյանն ասել է, որ «ներկա ճգնաժամային իրավիճակը եւ մարտահրավերները պահանջում են կառավարման նոր մոտեցումներ»:

 

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր հրամանագրեր է ստորագրել, որոնց համաձայն հինգ նախարար ազատվել է աշխատանքից, իսկ չորսը կպաշտոնավարեն որպես նախարարի ժամանակավոր պաշտոնակատար:

 

Միքայել Հայրիյանն ազատվել է Առողջապահության նախարարի պաշտոնից: Առողջապահության նախարարի պարտականությունները ժամանակավոր վերապահվել են նախարարի տեղակալ Արթուր Օհանջանյանին:

 

Նորայր Մուսայելյանն ազատվել է գյուղատնտեսության նախարարի պաշտոնից: Գյուղատնտեսության նախարարի պարտականությունները ժամանակավոր վերապահվել են նախարարի առաջին տեղակալ Տիգրան Առստամյանին:

 

Անահիտ Հակոբյանն ազատվել է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի պաշտոնից: Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի պարտականությունները ժամանակավոր վերապահվել են նախարարի տեղակալ Հասմիկ Մինասյանին:

 

Արմինե Պետրոսյանն ազատվել է սոցիալական զարգացման եւ միգրացիայի նախարարի պաշտոնից: Սոցիալական զարգացման եւ միգրացիայի նախարարի պարտականությունները ժամանակավոր վերապահվել են նախարարի առաջին տեղակալ Վահրամ Առաքելյանին:

 

Հայկ Խանումյանն ազատվել է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի պաշտոնից: Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի պարտականությունները ժամանակավոր վերապահվել են նախարարի առաջին տեղակալ Վարդան Բեգլարյանին:

 

Ժիրայր Միրզոյանն ազատվել է արդարադատության նախարարի պաշտոնից եւ նշանակվել արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար:

 

Դավիթ Բաբայանն ազատվել է արտաքին գործերի նախարարի պաշտոնից եւ նշանակվել արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար:

 

Արամ Սարգսյանն ազատվել է քաղաքաշինության նախարարի պաշտոնից եւ նշանակվել քաղաքաշինության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար:

 

Վահրամ Բաղդասարյանն ազատվել ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարի պաշտոնից եւ նշանակվել ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին