Արցախի ԱԱԾ-ն պետական դավաճանության դեպք է բացահայտել - Mediamax.am

868 դիտում

Արցախի ԱԱԾ-ն պետական դավաճանության դեպք է բացահայտել


Լուսանկարը` Simon Conway


Երեւան։ Մեդիամաքս։ Արցախի ազգային անվտանգության ծառայությունն այսօր հայտնել է պետական դավաճանության դեպքի բացահայտման մասին:

Արցախի ԱԱԾ հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է.

 

«Դեպքի առթիվ ԱԱԾ-ում հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է, որ Արցախի քաղաքացիները, հանդիսանալով N զորամասի զինծառայողներ, սոցիալական ցանցերով կապ են հաստատել հայ անձի տվյալներով գրանցված օտարերկրյա հատուկ ծառայության աշխատակցի կողմից օգտագործվող հաշվի հետ, որից հետո որոշ ժամանակ շփվելուց հետո վերջինիս առաջադրանքով նրան են տրամադրել պետական եւ ծառայողական գաղտնիք կազմող, իրենց ստորաբաժանման պահպանության ներքո գտնվող մարտական դիրքերի տեղակայման վայրերի, մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի թվաքանակի, մարտունակության, մարտական դիրքերում առկա զենքերի տեսակների եւ քանակի,  զորամասի հրամանատարական կազմի վերաբերյալ տվյալներ, որի դիմաց նրանցից մեկը բանկային փոխանցման միջոցով ստացել է 200 դոլար, իսկ մնացած անձինք իրենց խոստացված գումարները այդպես էլ չեն ստացել:

 

Պետական դավաճանություն կատարելու համար մեղադրանք է առաջադրվել Արցախի 3 քաղաքացու, նրանք կալանավորվել են:

 

ԱԱԾ-ն կանխել է նաեւ գործակալական ծուղակում հայտնված Արցախի երկու քաղաքացու հետագա հավաքագրումը»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին