Փաշինյանն ու Հարությունյանը խոսել են Արցախում ներդրվելիք ջանքերից - Mediamax.am

1661 դիտում

Փաշինյանն ու Հարությունյանը խոսել են Արցախում ներդրվելիք ջանքերից


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան։ Մեդիամաքս։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հեռախոսազրույցով քննարկել են Արցախյան 44-օրյա պատերազմի հետեւանքների հաղթահարմանն ուղղված աշխատանքների ընթացքը:

Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մասնավորապես, անդրադարձ է կատարվել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների Հայրենիք վերադարձի ապահովմանը, անվտանգային խնդիրների լուծմանը, ինչպես նաեւ Արցախում բնականոն կյանքի ապահովմանը, ենթակառուցվածքների բարելավմանը եւ բնակարանաշինության ընթացքին:

 

Երկուստեք ընդգծվել է, որ Հայաստանի ու Արցախի կառավարությունները ներդնելու են բոլոր ջանքերը՝ հանուն Արցախի վերածննդի եւ հետագա զարգացման, ինչը կլինի 44-օրյա պատերազմում զոհված հերոս հայորդիների գործի արժանի շարունակությունը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին