Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան ասել է, որ «մենք տարբեր երկրներից պարբերաբար լսում ենք ապակայունացնող բնույթի հայտարարություններ»:
«Ես խորհուրդ կտայի բոլորին առաջին հերթին կենտրոնանալ կարգավորման գործընթացում ներգրավված բոլոր կողմերի այն ջանքերի վրա, որոնք ուղղված են խաղաղությունը վերադառնալուն եւ իրավիճակի կայունացմանը: Սա թիվ մեկ թեման է, որը, իմ կարծիքով, պետք է ավելի ակտիվորեն առաջ մղվի:
Ապակայունացնող հայտարարությունները մարդկանց մեջ վախ եւ վաղվա օրվա հանդեպ անվստահություն են սերմանում, խաթարում են նրանց հավատը ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման նկատմամբ:
Սադրիչ, նսեմացնող, երբեմն նույնիսկ ֆեյքային հայտարարություններ՝ ինչ ասես, որ չի եղել այս ընթացքում: Այդ պատճառով մենք ասում ենք, որ ցանկացած հռետորաբանություն, որը մենք լսում ենք կողմերից, պետք է կապված լինի իմ հիշատակած առաջնային խնդրի եւ ընդհանուր նպատակի հետ, որն ուրվագծվել էր անցյալ տարվա երեք երկրների ղեկավարների կողմից ստորագրված եւ այս տարի վերահաստատված եւ լրացված փաստաթղթերում»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: