Մոսկվան ակնկալում է, որ եռակողմ խումբը կվերսկսի աշխատանքը - Mediamax.am

2279 դիտում

Մոսկվան ակնկալում է, որ եռակողմ խումբը կվերսկսի աշխատանքը


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Մոսկվան ակնկալում է, որ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի եռակողմ աշխատանքային խումբը առաջիկայում կվերսկսի իր աշխատանքը:

Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

 

«Մենք ակնկալում ենք, որ եռակողմ աշխատանքային խումբը մոտ ժամանակներս կվերսկսի իր գործունեությունը՝ առաջնորդների եռակողմ պայմանավորվածության համաձայն», - ասել է նա:

 

Զախարովան հույս է հայտնել, որ տարածաշրջանում կարագանա ականազերծման գործընթացը:

 

«Ականազերծումը ցանկացած զինված բախման հետեւանքներից ամենավտանգավոր  եւ դժվար գործընթացներից մեկն է: Ռուսաստանը զգալի ներդրում ունի Լեռնային Ղարաբաղում եւ հարակից շրջաններում հետհակամարտային ականազերծման գործընթացում», - նշել է նա։

 

Հունիսի 1-ին Հայաստանի փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը հայտարարել էր, որ եռակողմ խմբի աշխատանքը դադարեցվել է Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած միջադեպերից հետո:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին