Էրդողանը պատրաստվում է այցելել Շուշի - Mediamax.am

2020 դիտում

Էրդողանը պատրաստվում է այցելել Շուշի


Լուսանկարը` Անադոլու գործակալություն


Երեւան: Մեդիամաքս: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր հայտարարել է, որ պատրաստվում է այցելել Շուշի:

Ինչպես հաղորդում է Անադոլու գործակալությունը, նա այդ մասին ասել է Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի նիստում, որն անցկացվել է վիդեկոնֆերանսի ռեժիմով:

 

Թուրքիայի նախագահը շնորհավորել է Ադրբեջանի ղեկավարությանն ու ժողովրդին «Ղարաբաղում պատմական հողերի ազատագրման կապակցությամբ» եւ ասել է.

 

«Կարեւոր է, որ թյուրքալեզու երկրները շարունակեցին աջակցել Ադրբեջանին նաեւ Ղարաբաղում թյուրքական հուշարձանների պահպանության եւ վերականգնման գործում: Հույս ունեմ, որ մոտ ժամանակներս՝ Ռամադանի տոնակատարությունից հետո, մենք կայցելենք Շուշի, ինչը եւս մեկ տոն կդառնա մեզ համար»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին