Զախարովան մեկնաբանել է հուշարձանի պղծումը Ավետարանոց գյուղում - Mediamax.am

Մարտ 07, 2026
4597 դիտում

Զախարովան մեկնաբանել է հուշարձանի պղծումը Ավետարանոց գյուղում


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Մարիա Զախարովան մեկնաբանել է Ադրբեջանի կողմից օկուպացված հայկական Ավետարանոց գյուղում Հայրենական մեծ պատերազմի զոհված հերոսների հուշարձանի պղծումը:

«Հուշարձանների պղծման վերաբերյալ մեր սկզբունքային դիրքորոշումը հայտնի է: Հուշարձանների ցանկացած պղծում անընդունելի է, իսկ երբ խոսքը վերաբերում է Հայրենական մեծ պատերազմի հերոսների հուշարձաններին, ապա սկզբունքորեն այլ դիրքորոշում լինել չի կարող:

 

Մենք կապ ենք հաստատել մեր ադրբեջանցի գործընկերների հետ: Նրանք մեզ հավաստիացրել են, որ  գերեզմանատների ու Հայրենական մեծ պատերազմի ընթացքում զոհված զինվորների հուշարձանների քանդման գործողությունները ժամանակին արձանագրվել են Ադրբեջանի կողմից: Նման գործողությունները պարզելու համար անցկացվում է քննություն: Նրանք, ովքեր կատարում են վանդալիզմի գործողություններ, ենթարկվում են պատասխանատվության: Նման գործողությունները կտրականապես չէն խրախուսվում», - ասել է Զախարովան:




Մեր ընտրանին