ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կհանդիպեն Լեհաստանում - Mediamax.am

exclusive
3085 դիտում

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կհանդիպեն Լեհաստանում


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի, ամերիկացի եւ ֆրանսիացի համանախագահներն այս շաբաթ հանդիպելու են Լեհաստանում:

Այս մասին Մեդիամաքսը տեղեկացել է Վիեննայում ԵԱՀԿ քարտուղարության աղբյուրից:

 

Խորհրդակցությունների ընթացքում միջնորդները քննարկելու են իրենց անելիքները հետպատերազմական շրջանում, ինչպես նաեւ առաջիկա այցը տարածաշրջան:

 

Հիշեցնենք, որ միջնորդների վերջին այցը Երեւան կայացել էր 2020թ. դեկտեմբերի 14-ին: Ադրբեջանում նրանք սառը ընդունելության էին արժանացել Իլհամ Ալիեւի կողմից. նա ասել էր, որ «համանախագահներին Բաքու չէր հրավիրել»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին