ՀՀ ԱԳՆ. Ֆրանսիայի քայլերը նպաստում են խնդրի արդարացի լուծմանը - Mediamax.am

2012 դիտում

ՀՀ ԱԳՆ. Ֆրանսիայի քայլերը նպաստում են խնդրի արդարացի լուծմանը


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն այսօր ասել է, որ Արցախի ճանաչման անհրաժեշտության մասին Ֆրանսիայի ԱԺ կողմից ընդունված բանաձեւը խորհրդանշում է ֆրանսիացիների վճռական բողոքի ձայնն ընդդեմ Արցախի ժողովրդի հանդեպ իրականացրած ագրեսիայի, էթնիկ զտման ու ցեղասպան քաղաքականության։

«Մենք կարեւորում ենք միջազգային հանրության նման քայլերը՝ ի նպաստ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում ԼՂ-ի հիմնախնդրի վերջնական ու արդարացի լուծմանը եւ Արցախի՝ ինքնորոշման իրավունքի վրա հիմնված կարգավիճակի ճանաչմանը, ինչն այսօր դարձել է արցախահայության անվտանգության ապահովման գլխավոր հրամայականներից մեկը»,- մեկնաբանել է խոսնակը:

 

Նա նշել է, որ բանաձեւում արձանագրվում են նաեւ խաղաղ բնակչության անվտանգության երաշխավորման անհրաժեշտության, Ադրբեջանի կողմից ռազմական ճանապարհով խաղաղության գործընթացը ձախողելու եւ ԼՂ-ում Թուրքիայի աջակցությամբ ահաբեկչական խմբավորումների եւ վարձկանների տեղակայման փաստերը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին