Ալիեւը լիովին չի ընկալում փաստաթղթի էությունը, ասել է ՀՀ ԱԳ նախարարը - Mediamax.am

5076 դիտում

Ալիեւը լիովին չի ընկալում փաստաթղթի էությունը, ասել է ՀՀ ԱԳ նախարարը


Լուսանկարը` ԱԳՆ


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի արտաքին գործերի նախարար Արա Այվազյանն «անհիմն» է որակել Ադրբեջանի այն պնդումները, որ հակամարտությունն այլեւս հանգուցալուծված է:

«Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ նման հայտարարություններով հանդես եկող Ադրբեջանի նախագահն անգամ դեռեւս լիովին չի ընկալում իր իսկ կողմից ստորագրված փաստաթղթի էությունը: Ինչպես միանշանակորեն բխում է եռակողմ հայտարարության տեքստից եւ ինչպես վերջերս ընդգծել է այդ հրադադարի հաստատման միջնորդ հանդիսացող ՌԴ նախագահը՝ Արցախի վերջնական կարգավիճակի հարցը կարգավորված չէ եւ հանդիսանում է հետագա բանակցությունների առարկա: Այս հարցում համակարծիք են նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահ երկրները:

 

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կհամարվի լուծված միայն այն դեպքում, երբ Արցախի ժողովրդի կողմից իրականացված ինքնորոշման իրավունքը կճանաչվի միջազգային հանրության կողմից», - ասել է Արա Այվազյանը՝ Արմենպրեսին տված հարցազրույցում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին