Նոր ռազմաքաղաքական իրավիճակում առաջ են քաշվելու նոր լուծումներ - Mediamax.am

1539 դիտում

Նոր ռազմաքաղաքական իրավիճակում առաջ են քաշվելու նոր լուծումներ


Լուսանկարը` Արցախի նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ու Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Ստեփանակերտում քննարկել են բանակաշինությանը եւ փոխգործակցությանը վերաբերող հարցեր:

Վաղարշակ Հարությունյանն ասել է, որ հայկական բանակի ենթակառուցվածքների վերականգնումն ակտիվ փուլում է, նոր ռազմաքաղաքական իրավիճակի պայմաններում առաջ են քաշվելու նոր լուծումներ` Հայաստանի եւ Արցախի անվտանգությունն ապահովելու համար:

 

Արայիկ Հարությունյանը տեղեկացրել է գերեվարված անձանց եւ զոհվածների մարմինների փոխանակման, անհայտ կորածների որոնման ուղղությամբ իրականացվող աշխատանքների մասին։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին