ՀԱՊԿ անդամներն իրազեկվել են Ղարաբաղում ստեղծված իրավիճակի մասին - Mediamax.am

3032 դիտում

ՀԱՊԿ անդամներն իրազեկվել են Ղարաբաղում ստեղծված իրավիճակի մասին


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն այսօր ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարներին իրազեկել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի մասին:

ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հեռավար նիստում Վաղարշակ Հարությունյանն ընդգծել է ՀԱՊԿ անդամ պետություններում ճգնաժամային իրավիճակների արձագանքման մեխանիզմների իրագործման ժամկետների զգալի կրճատման հարցը:

 

ՊՆ-ից հայտնում են, որ նախարարը նաեւ անդրադարձել է Արցախում իրականացվող ՌԴ խաղաղապահ առաքելության ընթացքին, կարեւորել է զոհված զինծառայողների, գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հայտնաբերման եւ փոխանակման աշխատանքները:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին