Արցախի նախագահն խոսել է ազգային համաձայնության իշխանության մասին - Mediamax.am

2496 դիտում

Արցախի նախագահն խոսել է ազգային համաձայնության իշխանության մասին


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր հայտարարել է, որ քաղաքական խորհրդակցություններ է սկսել քաղաքական ու հասարակական լայն շրջանակների հետ՝ քննարկելու համար առկա մարտահրավերներն ու ապագայի անելիքները:

Նա ասել է, որ դրանց միջանկյալ արդյունքներով հնարավորություն է տեսնում ազգային համաձայնության իշխանություն ձեւավորելու, որով կկարողանան համատեղել բոլորի ջանքերը՝ հանուն հայրենիքի անվտանգության ու զարգացման եւ ժողովրդի բարօրության:

 

«Այս ճգնաժամային ու վճռորոշ պահին երկու ձեռքերս միշտ մեկնված կլինեն յուրաքանչյուրին, ով պատրաստ եւ ունակ կլինի գեթ մեկ աղյուս դնելու մեր հայրենիքի վերակառուցման որմին: Ուստի, հորդորում եմ բոլոր-բոլորին՝ համախմբվել եւ միասնական ջանքերով ոչ միայն դուրս գալ այս իրավիճակից, այլ նաեւ բռնել ճամփան երկարատեւ զարգացման ու զորացման, որը միակ ճանապարհն է արեւի տակ մեր ու գալիք սերունդների արժանապատիվ կյանքն ապահովելու համար: Ակնկալում եմ, որ մեզնից յուրաքանչյուրը մի կողմ կդնի իր անձնական ու խմբային ամբիցիաներն ու շահերը եւ ուս-ուսի կծառայենք նույն ազգային նպատակներին»,- ասել է Արայիկ Հարությունյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին