Երեւան: Մեդիամաքս: ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը եւ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանը նոյեմբերի 24-ին տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձել են թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի ուղղությամբ ձեռնարկվող քայլերին։
ԱԳՆ հաղորդագրության համաձայն, Արա Այվազյանը շեշտել է տեղահանված արցախահայության հայրենիք վերադարձի համար պայմանների ապահովման եւ նրանց իրավունքների պահպանման, վերականգնման ուղղությամբ քայլերի ձեռնարկման հրատապության կարեւորությունը:
Արա Այվազյանն ու Սթիվեն Բիգանը կարեւորել են ԵԱՀԿ Մինսկի համանախագահ երկրների սերտ համագործակցությունը հակամարտությունից տուժած անձանց շահերի լիարժեք հասցեագրման գործում։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: