Երեւան: Մեդիամաքս: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 23-24-ին հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ։
Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել է, որ հեռախոսազրույցների ընթացքում հանգամանորեն քննարկվել են նոյեմբերի 21-ին Ռուսատանի միջգերատեսչական պատվիրակության այցերը Երեւան եւ Բաքու, ինչպես նաեւ երեք երկրների ղեկավարների նոյեմբերի 9-ի հայտարարության իրագործման ընթացը:
«Քննարկվել են Լեռնային Ղարաբաղում ռուսաստանցի խաղաղապահների աշխատանքն եւ բնակչությանը մարդասիրական օգնություն տրամադրելու հետագա քայլերը։ Անդրադարձ է եղել նաեւ տարածաշրջանում տնտեսական փոխգործակցության եւ տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման խնդիրներին»,- նշված է հաղորագրության մեջ։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: