Երեւան: Մեդիամաքս: Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն Ասկերանի շրջանի համայնքների ղեկավարների եւ վարչակազմի պատասխանատուների հետ խորհրդակցության ժամանակ ասել է, որ «օր առաջ պետք է վերականգնել կյանքի բնականոն հունը»:
Նա նշել է, որ համայնքներում պետք է արագ ավարտել ազատ բնակֆոնդի գույքագրումը, կարճ ժամանակահատվածում կատարել անհրաժեշտ վերանորոգման աշխատանքները, ապահովել այն կենցաղային գույքով եւ մինչեւ հիմնական բնակարանների կառուցումը տրամադրել անօթեւան մնացած քաղաքացիներին:
Արայիկ Հարությունյանը հանձնարարական է տվել ՀՀ-ում գործող Արցախի կառավարության օպերատիվ շտաբում ունենալ պատասխանատու, ով կզբաղվի շրջանի՝ անօթեւան մնացած եւ ՀՀ տարածքում ժամանակավոր ապաստան գտած բնակիչների սոցիալական խնդիրներով:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: