Ալիեւն ասել է, որ պատրաստ է երկխոսել Հայաստանի «առողջ ուժերի» հետ - Mediamax.am

Փետրվար 21, 2026
4088 դիտում

Ալիեւն ասել է, որ պատրաստ է երկխոսել Հայաստանի «առողջ ուժերի» հետ


Լուսանկարը` ria.ru


Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ասել է, որ Բաքուն պատրաստ է նորմալ հարաբերություններ կառուցել Երեւանի հետ, եթե Հայաստանում իշխանության գան «առողջ ուժեր»:

ՌԻԱ «Նովոստին» հայտնում է, որ Ալիեւն այդ մասին ասել է ժողովրդին ուղղված ուղերձում: Նա ասել է, որ «ներկայում Հայաստանում խորը ներքին ճգնաժամ է»:

 

«Ամենայն հավանականությամբ, այդ ճգնաժամից հետո Հայաստանում իշխանության կգան առողջ ուժեր: Եթե այդպես լինի, մենք պատրաստ ենք նորմալ հարաբերություններ հաստատել», - ասել է Ադրբեջանի նախագահը:




Մեր ընտրանին