Երեւան: Մեդիամաքս: Պատերազմից տուժած Արցախի բնակավայրերն ու մայրաքաղաք Ստեփանակերտը կարճ ժամանակահատվածում կվերականգնվեն, հաղորդում են Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:
Այստեղ նշել են, որ «այս ուղղությամբ Արցախի ու Ռուսաստանի կողմից գործնական ու հստակ քայլեր են կատարվում»:
«Ձեւավորվել է աշխատանքային 6 խումբ, որոնք Ստեփանակերտում, շրջկենտրոններում եւ գյուղական համայնքներում կատարում են վնասների չափագրում եւ գույքագրում, որին անմիջապես կհաջորդի ակտիվ շինարարությունը», - ասված է հաղորդագրության մեջ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: