Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ասել է, որ ստորագրված եռակողմ հայտարարությունը չի որոշում Արցախի վերջնական կարգավիճակը:
Մշակույթի, մարզական ոլորտի եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը նախագահը նշել է, որ հնարավորինս արագ պետք է վերականգնվի Մինսկի գործընթացը:
«Հարցի կարգավորման տեսլականը հետեւյալն է՝ վերադառնալ Արցախի հարցի կարգավորման բանակցություններին: Հնարավորինս արագ պետք է վերականգնվի Մինսկի գործընթացը: Բայց սա բավարար չէ: Որպեսզի այդ բանակցությունները հաջողության հասնեն, դրանց հետեւում պետք է կանգնած լինեն ուժեղ եւ հզոր Արցախն ու Հայաստանը եւ հայ ժողովուրդը»,- ասել է նախագահը:
Նրա խոսքով՝ ուժեղ դառնալու համար ռազմական առումով ճանապարհը ժամանակակից բանակ ունենալն է. «Մեր առջեւ խնդիր է դրվում կարճ՝ մի քանի տարվա ընթացքում Հայաստանը դարձնել ժամանակակից տեխնոլոգիաների երկիր»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: