Մնացականյանը միջնորդ երկրների հետ քննարկել է կարգավիճակի հարցը - Mediamax.am

2132 դիտում

Մնացականյանը միջնորդ երկրների հետ քննարկել է կարգավիճակի հարցը


Լուսանկարը` ԱԳՆ


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի, Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի եւ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանի հետ հեռախոսազրուցով քննարկել է եռակողմ հայտարարությանը հաջորդած իրադրությունները:

Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ վերոնշյալ հայտարարությունն ուղղված է հրադադարի հաստատմանը եւ Արցախում խաղաղապահների տեղակայմանը եւ չի կարող համարվել ԼՂ հիմնախնդրի համապարփակ հանգուցալուծում:

 

Նա ասել է, որ ԼՂ խաղաղ գործընթացին վերաբերող բոլոր հարցերը ենթակա են քննարկման բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, եւ հենց այս ձեւաչափում է, որ լիարժեքորեն հասցեագրվելու են արցախահայության շահերը:

 

Որպես առաջնահերթություն՝ ԱԳ նախարարը շեշտել է Արցախի կարգավիճակի եւ արցախահայության համապարփակ անվտանգության լիարժեք երաշխավորման անհրաժեշտությունը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին