Նոյեմբերի 9-ի հայտարարության կետերի շուրջ բանակցություններ չկան - Mediamax.am

exclusive
3046 դիտում

Նոյեմբերի 9-ի հայտարարության կետերի շուրջ բանակցություններ չկան


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Այսօր Մեդիամաքսը փորձել է պարզել՝ արդյոք ընթանում են բանակցություններ նոյեմբերի 9-ին Փաշինյանի, Պուտինի եւ Ալիեւի ստորագրած համատեղ հայտարարության կետերի բովանդակության հստակեցման եւ դրանց կյանքի կոչման եղանակների շուրջ:

Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգանը պատասխանել է.

 

«Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նոյեմբերի 10-ին Հանրային հեռուստաընկերության հետ հարցազրույցում ասաց, որ դրույթների մասին խոսակցությունները շարունակվելու են, բայց բանակցությունների մասին ամենաճիշտ պատասխանը կարող են տալ արտգործնախարարությունից»:

 

ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանն էլ Մեդիամաքսին ասել է, որ ԱԳՆ-ն այդ հարցին դեռեւս պատասխան չունի:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին