Կրեմլը հուսով է, որ Հայաստանում «պատշաճ կընկալեն» ձեռք բերվածը - Mediamax.am

4961 դիտում

Կրեմլը հուսով է, որ Հայաստանում «պատշաճ կընկալեն» ձեռք բերվածը


Լուսանկարը` Reuters


Երեւան: Մեդիամաքս: Կրեմլը հույս ունի, որ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ պայմանավորվածությունների էությունը «պատշաճ կերպով» կընկալվի Հայաստանում:

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին ասել է, որ Մոսկվայում չեն ցանկանում գնահատել այն ելույթները, որոնք հնչել են Հայաստանում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ պայմանավորվածությունների ձեռքբերումից հետո:

 

«Մենք գիտենք, որ վարչապետ Փաշինյանը բավականաչափ ջանքեր է գործադրում այս պայմանավորվածությունների էությունն ու իմաստը բացատրելու համար: Հուսով ենք, որ այդ բացատրությունները պատշաճ կերպով կընկալվեն», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը:

 

Պեսկովը Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման մասին հայտարարությունն որակել է իբրեւ «Ադրբեջանի և Հայաստանի ժողովուրդների հաղթանակ»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին