Հայկական ուժերը վճռականորեն պաշտպանում են Շուշին - Mediamax.am

3156 դիտում

Հայկական ուժերը վճռականորեն պաշտպանում են Շուշին


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Արցախի Պաշտպանության բանակի ներկայացուցիչ Սուրեն Սարումյանն այսօր հայտնել է, որ Շուշիի ուղղությամբ մարտական գործողությունները շարունակվում են:

«Մարտական գործողությունների արդյունքների մասին կարելի է խոսել դրանց ամբողջության մեջ, երբ դրանք մոտենում են ավարտին կամ ավարտվել են:

Մարտական գործողությունների աշխարհագրությունը ենթադրում է նաեւ գաղտնիություն եւ երբեմն  նպատակահարմար չէ խոսել նույնիսկ տարածքային ձեռքբերումների մասին»,- ասել է նա:

 

Սուրեն Սարումյանը շեշտել է, որ «հայկական ուժերը վճռականորեն պաշտպանել ու պաշտպանում են Շուշին եւ տրամադրված են պատվով կատարել իրենց խնդիրը»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին