Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկել է իրավիճակը Ղարաբաղում:
«Շարունակվել է Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի, ինչպես նաեւ կարգավորմանն ուղղված ջանքերի վերաբերյալ մտքերի փոխանակումը», - հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Մեդիամաքսը նշում է, որ Ղարաբաղում պատերազմի սկսվելուց ի վեր իրավիճակը մշտապես քննարկվել է ՌԴ Անվտանգության խորհրդի նիստերում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: