ԱՊՀ նիստում Երեւանը մեղադրել է Բաքվին ռազմական հանցագործությունների մեջ - Mediamax.am

Մարտ 04, 2026
2435 դիտում

ԱՊՀ նիստում Երեւանը մեղադրել է Բաքվին ռազմական հանցագործությունների մեջ


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում հայտարարել է, որ Ադրբեջանը ռազմական հանցագործություններ է գործում Լեռնային Ղարաբաղում:

«Թուրքիայի անմիջական ռազմաքաղաքական աջակցությամբ, Սիրիայից եւ Լիբիայից ահաբեկիչների ներգրավմամբ Լեռնային Ղարաբաղի դեմ իրականացվող ագրեսիան շարունակվում է:

 

Ադրբեջանական կողմը կիրառում է ահաբեկչական խմբավորումների այնպիսի մեթոդներ, ինչպիսիք են խոշտանգումները, ռազմագերիների գնդակահարություններն ու գլխատումները, զոհվածների մարմինների անարգանքը:

 

Ադրբեջանի ղեկավարության խղճի վրա մի շարք ռազմական հանցագործություններ են», - Գրիգորյանի խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը:




Մեր ընտրանին