Զախարովան խոսել է «ահաբեկչական անկլավի» վտանգի մասին - Mediamax.am

6218 դիտում

Զախարովան խոսել է «ահաբեկչական անկլավի» վտանգի մասին


Լուսանկարը` Reuters


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան այսօր ասել է, որ «ըստ ստացվող տեղեկությունների՝ ներկայում իրականացվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի Մերձավոր Արեւելքից միջազգային ահաբեկչական խմբավորումների անդամների տեղափոխումը, որոնց ձեռքերը մինչեւ արմունկներն արյան մեջ են»:

«Ընդ որում՝ խոսքը գնում է ծայրահեղական վարձկանների մասին, նրանք դավանում են ջիհադիստական գաղափարախոսությանը, եւ այդ ամենը չի կարող մեզ մոտ լրջագույն անհանգստություն չառաջացնել, քանի որ նման իրավիճակի զարգացման հեռանկարում ակնհայտ է նոր ահաբեկչական անկլավի առաջացումն արդեն Անդրկովկասում: Այդ մասին Ռուսաստանը բաց հայտարարել է անմիջապես, երբ ստացել ենք համապատասխան տեղեկություններ»,- ասել է Մարիա Զախարովան:

 

Պաշտոնական Մոսկվան Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին կոչ է արել թույլ չտալ արտաքին ուժերի միջամտությունը, ինչպես նաեւ ցուցաբերել ծայրահեղ զսպվածություն եւ խուսափել քաղաքացիական բնակչության թիրախավորումից:

 

«Անհրաժեշտ է գործնականում պահպանել հրադադարը եւ լարվածության թուլացմանն ու խաղաղ կարգավորման հասնելու նպատակով վերսկսել բանակցությունները հիմնարար սկզբունքների հիման վրա»,- ասել է Մարիա Զախարովան:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին