Երեւան: Մեդիամաքս: Գերմանիայի Բունդեսթագում AFD խմբակցության պատգամավոր Շտեֆեն Կոտրեն ասել է, որ «հայերը ինքնապաշտպանական պատերազմ են վարում»:
Այդ մասին նա ասել է հոկտեմբերի 29-ին՝ Բունդեսթագում Արցախի թեմայով կայացած քննարկումների ժամանակ:
Շտեֆեն Կոտրեն օրեր առաջ կուսակիցների հետ եղել էր Արցախում:
«Հայերը ինքնապաշտպանական պատերազմ են վարում ի տարբերություն հարձակում գործած Ադրբեջանի, որը միջազգայնորեն արգելված կասետային ռազմամթերքով նպատակային նշանառությամբ հարվածում է խաղաղ բնակչությանը: Ադրբեջանցիները գնդակահարում են հայ ռազմագերիներին, գլխատում նրանց, բացեիբաց խոսում հայերին Ղարաբաղից արտաքսելու, ոչնչացնելու մասին», - ասել է պատգամավորը:
Նա հիշատակել է ավտորիտար Ադրբեջանի ռեպրեսիվ հատկանիշները եւ շեշտել, որ Լեռնային Ղարաբաղում կայանում են ազատ ընտրություններ. «Արցախը թեկուզ երիտասարդ, բայց ժողովրդավարությո՛ւն է»:
«Լեռնային Ղարաբաղում ամենուր հայկական հնագույն մշակութային հուշարձաններ են, հայերը դարեր ի վեր ապրում են այդտեղ որպես բնիկ մեծամասնություն: Այնտեղ կան պարսկական ծագմամբ հատուկենտ մզկիթներ, որոնք խնամված վիճակում են», - ասել է Շտեֆեն Կոտրեն:
Դիմելով գործընկերներին՝ նա ասել է. «Ի տարբերություն ձեզ՝ մենք եղանք Ղարաբաղում եւ գիտենք այնտեղի օրհասական վիճակը: Չեզոքությունը հիմա նշանակում է կատարվողին համամիտ լինել: Խոսքերը չեն օգնի այլեւս:»
Նա կառավարությունից պահանջել է դադարեցնել ամեն տեսակի աջակցությունը Թուրքիային եւ շտապ կիրառել կոշտ պատժամիջոցներ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: