Երեւան: Մեդիամաքս: Նիդեռլանդների կառավարությունը երկրի խորհրդարանին ուղղված նամակում նշել է, որ «շատ հավանական» է համարում Թուրքիայի ներգրավվածությունը Ադրբեջանի եւ Հայաստանի հակամարտության մեջ։
Փաստաթղթում նշված է, որ Թուրքիայի ներգրավվածության հստակ եղանակը առայժմ պարզել չի հաջողվել:
«Կառավարությունը նաեւ տեղյակ է, որ Թուրքիան ներգրավված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության տարածքում սիրիացի զինյալների տեղակայման գործում, որոնք կռվում են Ադրբեջանի կողմից»,- ասված է նամակում։
Նիդեռլանդերի կառավարությունը Հյուսիսատլանտյան խորհրդում բարձրաձայնել է հակամարտությանն արտաքին միջամտության անարդյունավետության մասին, եւ բոլոր երկրներին, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիային, կոչ է արել իրականացնել հրադադարի ռեժիմը։
















