Երեւան: Մեդիամաքս: Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանն այսօր ասել է, որ սեպտեմբերի 27-ից ի վեր Ադրբեջանի կողմից Արցախի բնակավայրերի թիրախավորվան հետեւանքով առնվազն 37 խաղաղ բնակիչ է զոհվել, 108-ը՝ վիրավորվել:
«Դիվերսիոն գործողությունների հետեւանքով զոհերի եւ վիրավորների վերաբերյալ որոշակի նախնական տվյալներ ունենք: Հաշվի առնելով ադրբեջանական բանակի ձեռագիրը՝ ռիսկը մեծ է, որ կարող են խոշտանգման եւ սպանությունների այլ դեպքեր էլ լինել, որովհետեւ անհայտ կորած քաղաքացիական անձինք կան»,- ասել է Արտակ Բեգլայանը:
Նա նշել է, որ վերջին օրերին կանոնավոր ավիացիայով եւ հրթիռներով թիրախավորվում են Մարտակերտի, Մարտունու, Հադրութի բնակավայրերն ու քաղաքացիական օբյեկտները, կենսական նշանակության ճանապարհներ, որոշակի պարբերականությամբ նաեւ Ստեփանակերտն է հրթիռակոծվում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: