Առավել ծանր մարտերը գնում են Իշխանաձորում, Կովսականում եւ Միջնավանում - Mediamax.am

3700 դիտում

Առավել ծանր մարտերը գնում են Իշխանաձորում, Կովսականում եւ Միջնավանում


Լուսանկարը` Արցախի նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Առաջնագծի ողջ երկայքնով ռազմական գործողությունները ինտենսիվ կերպով շարունակվում են, առավել ծանր մարտերն ընթանում են Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր, Կովսական եւ Միջնավան համայնքների տարածքներում:

Այդ մասին այսօր ասել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ ընդունելով ՀՀ Ազգային Ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ:

 

Արարատ Միրզոյանը նշել է, որ Հայաստանը, որպես Արցախի անվտանգության երաշխավոր, իրականացրել եւ իրականացնելու է դրանից բխող բոլոր անհրաժեշտ գործողությունները:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին