Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այսօր կոչ է արել «վերջ տալ Ղարաբաղի շուրջ իրավիճակի սրմանը»:
«Անհրաժեշտ է դադարեցնել ռազմական գործողությունները եւ առճակատման հռետորաբանությունը», - ասել է Լավրովը:
Մոսկվայում Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչի հետ հանդիպումից հետո ՌԴ ԱԳ նախարարն ասել է.
«Հիմա ամենակարեւորն է՝ անհապաղ դադարեցնել սրել առճակատման հռետորաբանությունը ինչպես կողմերի, այնպես էլ պատասխանատու միջազգային դերակատարների կողմից: Սա ինչ-որ մեծ ջանքեր չի պահանջում», - ասել է Լավրովը:
Նա «անընդունելի» է անվանել այն փաստը, որ Մոսկվայում Հայաստանի ու
Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումից հետո մարտերը շարունակվում են:
Սերգեյ Լավրովը նշել է նաև, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն ակտիվորեն աշխատում է Երևանի և Բաքվի հետ հրադադարի ռեժիմը վերահսկելու մեխանիզմի շուտափույթ մշակման ուղղությամբ:
















